Protect the Land
«Protect the Land» | ||||
---|---|---|---|---|
System of a Down-ի սինգլը | ||||
Թողարկված | Նոյեմբերի 6, 2020 | |||
Ձայնագրված | Հոկտեմբեր, 2020 | |||
Ժանր | Ալտերնատիվ մետալ | |||
Երգահան | Տարոն Մալաքյան | |||
Տևողություն | 5:07 | |||
Լեյբլ | Columbia | |||
Պրոդյուսեր |
| |||
System of a Down-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Protect the Land», հայ-ամերիկյան System of a Down ռոք խմբի երգը։ Թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ Columbia Records լեյբլի միջոցով։ Թողարկվել է «Genocidal Humanoidz» սինգլի հետ համատեղ՝ 44-օրյա պատերազմի ֆոնին բարձրացնելու Հայաստանի և Արցախի իրազեկությունն ու ֆոնդը։ Սա խմբի՝ 15 տարվա դադարի ընթացքում և «Hypnotize» (2005) ստուդիական ալբոմի թողարկումից հետո առաջին թողարկումն է[1]։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Protect the Land»-ը գրվել է խմբի կիթառահար և երկրորդ վոկալիստ Տարոն Մալաքյանի կողմից 2018 թվականին՝ «Lives» անվամբ երկրորդ երգի հետ միասին, որը Արցախի շուրջ տեղի ունեցող լարվածության մասին էր և ներառվելու էր նրա սոլո երկրորդ՝ «Dictator» ալբոմում[2]։ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ սկսվեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում, խմբի անդամները սկսեցին իրենց հարթակներն օգտագործել, որպեսզի բարձրացնեն խնդրի իրազեկությունը։ Խմբի վոկալիստը՝ Սերժ Թանկյանը, որի պապը վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, «The Fader» ամսագրին ասել է, որ Արցախում «շատ հավանական է հայերի ցեղասպանությունը»[3]։ Թանկյանը 250,000 դոլար է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին, ինչպես նաև մասնակցել է հոկտեմբերին տեղի ունեցած առցանց դրամահավաքի՝ «Rock for Artsakh» օնլայն համերգին [4][5]։
2020 թվականի նոյեմբերի 6-ին «Protect the Land»-ը թողարկվել է թվային ներբեռնման և սթրիմինգի ձևաչափերով՝ «Genocidal Humanoidz» սինգլի հետ միասին[6]։ Երգի շապիկի վրա պատկերված է Արցախի դրոշը և մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող «Մե՛նք ենք մեր սարերը» կոթողը[6]։ Սա խմբի՝ 15 տարվա ընթացքում և 2005 թվականի «Hypnotize» ստուդիական ալբոմից հետո առաջին թողարկումն է։ Խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը ասել է, որ «մեզ համար այնքան հաճելի էր միասին կրկին լինել ստուդիայում, շատ հարմարավետ և բնական էր, կարծես ժամանակը ընդհանրապես չէր անցել»։ Ձայնագրման մասին որոշումից մի քանի օր անց յուրաքանչյուր երաժիշտ սկսել է մշակել իր մասը։ Թանկյանը՝ «Protect the Land»-ի սեփական հարմոնիաները դեռ մշակել էր Նոր Զելանդիայում, իսկ հոկտեմբերի 11-ին նա Լոս Անջելես մեկնեց, որպեսզի ստուդիայում միանա բոլորին։ Երգի աշխատանքները խումբը ավարտել է նույն շաբաթում[2]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Protect the Land»-ի երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Արա Սուջյանը և Շավո Օդաջյանը, թողարկվել է խմբի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին։ Տեսահոլովակում ցուցադրվում են հայ զինվորները առաջնագծում, ինչպես նաև խմբի կադրերը, նկարահանված Օդաջյանի կողմից, որտեղ ցուցադրվում են խմբի անդամների դեմքերը, ինչպես «Toxicity» երգի տեսահոլովակում[2]
Խոսելով տեսահոլովակի հայեցակարգից, Շավոն ասել է՝ «Ես ներառել եմ բոլորին՝ յուրաքանչյուր տարիքից։ Մենք տեսահոլովակում ներառել ենք նորածիններին, իմ երկու որդիներին, Լոս Անջելեսի քահանայապետին, բժիշկներին, տաքսիստներին և զինվորներին։ Միարժամանակ, մենք ունենք մարդիկ Արցախում, որոնք նկարահանում են պատերազմի առաջնագծում։ Հաղորդագրությունը հնչում է այսպես՝ «Ես գիտեմ, որ մենք հազարավոր մղոնների հեռավորության վրա ենք, սակայն մենք կանգնած ենք մեր զորքերի կողքին և մենք կանգնած ենք մեկ ընդհանուր նպատակի շուրջ, քանի որ մենք բոլորս հայեր ենք»»[2]։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2020) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա Digital Tracks (ARIA)[7] | 22 |
Ultratip Flanders[8] | 38 |
Canadian Hot 100[9] | 88 |
Canada Rock (Billboard)[10] | 50 |
Single Top 10[11] | 11 |
New Zealand Hot 40 Singles (RMNZ)[12] | 20 |
UK Singles Sales (OCC)[13] | 29 |
UK Rock & Metal (OCC)[14] | 15 |
Digital Songs (Billboard)[15] | 20 |
US Hot Hard Rock Songs (Billboard)[16] | 1 |
Hot Rock Songs (Billboard)[17] | 10 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Նոյեմբերի 6, 2020 | Columbia | [6] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «System Of A Down share first new songs in 15 years, 'Protect The Land' and 'Genocidal Humanoidz'». NME. 2020 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Hear System of a Down's First New Music in 15 Years, 'Protect the Land' and 'Genocidal Humanoidz'». Rolling Stone. 2020 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Serj Tankian on the threat of genocide in Artsakh». The Fader. 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Iconic musicians unite for Concert for Artsakh». GlobeNewswire. 2020 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Serj Tankian donates $250,000 to Hayastan All-Armenian Fund». Հայաստանի հանրային ռադիո. 2020 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Protect The Land / Genocidal Humanoidz - Single by System Of A Down». Apple Music. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ARIA Digital Tracks». ARIA Report. ARIA Charts. 2020 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Ultratop.be — System Of A Down — Protect the Land (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 5, 2020.
- ↑ System Of A Down Album & Song Chart History Canadian Hot 100 for System Of A Down. Ստուգվել է November 17, 2020.
- ↑ System Of A Down Album & Song Chart History Billboard Canada Rock for System Of A Down. Ստուգվել է November 19, 2020.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է November 19, 2020.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Official Rock & Metal Singles Chart Top 40». Official Charts Company. 2020 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Official Singles Sales Chart Top 100». Official Charts Company. 2020 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ System Of A Down Album & Song Chart History Billboard Digital Songs for System Of A Down. Ստուգվել է November 19, 2020.
- ↑ «System Of A Down Chart History (Hot Hard Rock Songs)». Billboard. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ System Of A Down Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for System Of A Down. Ստուգվել է November 17, 2020.